Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

«Եվրամիությունը փորձում է Մոսկվայի հաշվին ազդեցության ոլորտ ստեղծել»

«Եվրամիությունը փորձում է Մոսկվայի հաշվին ազդեցության ոլորտ ստեղծել»
15.02.2014 | 11:47

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կրկին հորդորել է Արևմուտքին զերծ մնալ Ուկրաինայի ներքաղաքական հարցերին միջամտելուց:
Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լավրովը հայտարարել է, թե Ուկրաինայի քաղաքացիներին պետք է հնարավորություն տալ ինքնուրույն լուծելու իրենց խնդիրները: Նա համոզված է, որ, Կիևի վրա ճնշում գործադրելով, Եվրամիությունը փորձում է Մոսկվայի հաշվին «ազդեցության ոլորտ» ստեղծել:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ